News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Զատիկ» մանկատան 22 երեխաների կացության հարցը պետք է լուծվի մինչեւ 2012թ, այլապես նրանք դրսում կմնան: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը տեղեկացրեց, որ  տարեսկզբին «Զատիկ մանկատունը» վերակազմավորվել է եւ դարձել Երեխաների աջակցության կենտրոն, այն գործում է նոր օրենսդրությամբ:

Նրա խոսքով` այժմ այն երեք գործառույթ է իրականացնում` որպես մանկատուն, որպես ցերեկային խնամքի կենտրոն եւ որպես ժամանակավոր խնամքի կենտրոն: Արդեն երեխաների աջակցության կենտրոն դարձած «Զատիկում» կա մոտ 90 երեխա, որոնցից 22-ը` մանկատանը: Սակայն, 2014թ մանկատունը կվերանա եւ «Զատիկը» կլինի միայն երեխաների աջակցության կենտրոն: 22 երեխաների մեջ գերակշռում են 14-ից բարձր տարիք ունեցողները:  Տնօրենը բացառեց որեւէ երեխայի փողոցում մնալը եւ նշեց, որ ամեն հնարավոր բան պետք է անել, որպեսզի  նրանք դրսում չմնան:  22 երեխաներից 4 աղջիկներին եկեղեցին կվերցնի իր խնամքի տակ, մի մասին` ընտանիքները, մի մասն էլ` մինչ այդ 18 տարին կլրանա եւ կլքեն մանկատունը: Այժմ մանկատուն երեխաներ չեն ընդունում:

Անդրադառնալով մանկատներից ազատվելու պետական քաղաքականությունը` նա նշեց, որ գուցե հնարավոր էր այլ լուծումներ գտնել, այլ կառույց ստեղծել, որովհետեւ մանկատները շատ լավ երեխաներ են տվել երկրին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Զատիկ» մանկատունը պետք է կվերակազմավորվի եւ դառնա Երեխաների աջակցության կենտրոն: Լրատվամիջոցներում հրապարկվել էր «Զատիկ» մանկատան երեխաների խնդրանքը` չզրկել իրենց տնից: «Զատիկը» վերակազմավորելու պատճառներից մեկը երեխաների քիչ թվաքանակն է: Աշոտ Մնացականյանի նշել էր, որ մանկատանը ապրող երեխաների թիվը նվազել է, քանի որ այնպիսի մեխանիզմներ են դրվել, որ մանկատանն ապրելու համար պետք է հատուկ կարգավիճակ ունենալ: Իսկ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց  եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ «Զատիկը» առաջինն է դառնալու երեխաների աջակցության կենտրոն, բայց հետո նման կենտրոններ եւս կձեւավորվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ