News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենցաղային եւ ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սեւակ Բադալյանին դանակահարած Վահե Մարտիրոսյանը կալանավորվել է: Քննությունը վարում է Լոռիի մարզի քննչական բաժինը եւ նախաքննությունը շարունակում է: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից  Արմեն Մալխասյանը:

Իսկ Լոռիի մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանն էլ NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում նշեց, որ քրեական գործ է հարուցվել քրօր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: 

Նշենք, որ Վահե Մարտիրոսյանը դանակի 6 հարված է հասցրել 25-ամյա Սեւակ Բադալյանին, իսկ դեպքը տեղի էր ունեցել մայիսի 30-ին, գիշերը ժամը 03.00-ի սահմաններում:

NEWS.am-ի տեղեկություններով, Սեւակ Բադալյանը ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Բադալյանի որդին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ