News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Վրաստանի վարչապետներ Ռեջեփ Թասյիփ Էրդողանը եւ Նիկա Գիլաուրին Ստամբուլում քննարկել են ռազմավարական համատեղ նախագծեր: Հանդիպումը կայացել է Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում:

Քննարկվել է Բաթում-Կարս-Ախալքալաք երկաթուղու եւ Բորչխա-Ախալցխա ԷՀԳ-ի  կառուցման նախագիծը: Հանդիպման արդյունքները լրագրողներին պատմել է Վրաստանի վարչապետը:

«Սրանք տարածաշրջանային շատ կարեւոր նախագծեր են: Երկաթուղու շինարարությունը, Ադրբեջանի աջակցությամբ, լավ տեմպերով է ընթանում, եւ շատ շուտով ճանապարհի վրացական հատվածը կկառուցվի եւ կստացվի Ասիայի ու Եվրոպայի միջեւ ամենամոտ ճանապարհը», - ասել է նա: Գիլաուրին ընդգծել է, որ Վրաստանը նաեւ մեծ նշանակություն է տալիս Բորչխա-Ախալցխա ԷՀԳ-ի  կառուցմանը, որով էլեկտրաէներգիա կմատակարարվի Թուրքիա, այնտեղից էլ` Եվրոպա: «Մենք մտադիր ենք կտրուկ ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ Թուրքիայի տարածքով մաքուր  էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա: Այս տարի մենք սկսել ենք 15 ՀԷԿ-երի շինարարությունը, իսկ մինչեւ 2015թ. Վրաստանում էլեկտրաէներգիայի  արտադրությունը կրկնակի կաճի», - ասել է նա:

Հունիսի 4-ին Ստամբուլում մեկնարկել է Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Եվրասիայի հարցերով համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 1000 գործարարներ, 70 երկրների քաղաքական գործիչներ: Մասնավորապես, համաժողովին մասնակցում են Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը եւ իրաքյան քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին:

Ստամբուլում Համաշխարհային տնտեսական համաժողովը կտեւի երեք օր եւ կավարտվի հունիսի 6-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ