ՆԱՏՕ-ն չի կարծում, որ Սիրիայում ռազմական միջամտությունն ի վիճակի կլինի կարգավորել սիրիական ճգնաժամը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը` «ՌԻԱ Նովոստիի» կազմակերպած Մոսկվա-Բրյուսել հեռուստակամուրջի ժամանակ:
«Մենք ոչ մի մտադրություն չունենք Սիրիայի ներքին իրավիճակին խառնվելու: Ես չեմ կարծում, որ ռազմական միջամտությունն ի վիճակի կլինի լուծել խնդիրները», - ասել է նա:
Ըստ Ռասմուսենի` ներկայումս սիրիական ճգնաժամի կարգավորման միակ միջոցը Քոֆի Անանի նախագծի իրականացումն է: