News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական հատուկջոկատայինները վնասազերծել են հանցագործին, ով պատանդ էր վերցրել Meteo France Ազգային օդերեւութաբանական ծառայության Թուլուզի մասնաճյուղի աշխատակցին: Գրոհի ժամանակ նա վիրավորվել է, իսկ պատանդը չի տուժել:

Հանցագործի ինքնությունը պարզվել է, սակայն նրա անունը գաղտնի է պահվում: Ոստիկանների խոսքով, դա տեղի 50-ամյա բնակիչ է, ով զրկվել է աշխատանքից: Բանակցությունների ժամանակ նա շատախոսել է եւ սիրով պատմել իր անձնական խնդիրների մասին, հաղորդում է Vesti.ru-ն:

Միաժամանակ, ոչ մի հոդաբաշխ պահանջ նա առաջ չի քաշել, միայն ծխախոտ է խնդրել:

Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Հանցագործը մոտեցել է պահապաններին եւ հերթապահին զենքի ուժով ստիպել միասին գնալ օդերեւութաբանական կենտրոնի գլխավոր շենք: Այդ պահին այնտեղ գտնվել են միայն գիշերային հերթապահների, ովքեր շտապ տարհանվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ