News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ղազախստանի գլխավոր դատախազությունը բացատրել է, թե ինչպես են սպանվել չարաբաստիկ սահմանային ուղեկալի  զինծառայողները: Պարզաբանումներով հանդես  է եկել գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նուրդաուլեթ Սուինդիկովը:

Նա հիմնվել է ողջ մնացած միակ սահմանապահ Վլադիսլավ Չելախի ցուցմունքների վրա, ով ընդունել է իր մեղքը:

Ըստ Սուինդիկովի` մայիսի 29-ի գիշերը, Չելախը հերթապահ է եղել եւ  մուտք է ունեցել  զինանոց, հայտնում է Tengrinews-ը:

Առավոտյան մոտ ժամը 5-ին Չելախը դուրս էր եկել զորամասից շարժիչը գործի գցելու եւ վառարանը վառելու համար: Նախապես նա  գաղտնարանից վերցրել էր հրամանատարի ատրճանակը: Մոտեցել է  պահակին եւ խնդրել է օգնել նավթ լցնել, իսկ այնուհետեւ կրակել է ատրճանակից ծոծրակին:

Զինվորը վերցրել է ինքնաձիգը եւ գնացել զորամաս: Նա սպանել է նաեւ խոհարարին: Զորամաս մտնելով` Չելախն սկսել է  կրակել քնած ծառայակիցներին:  Հրամանատարը դուրս է եկել իր սենյակից եւ, տեսնելով կրակող զինվորին, փորձել է թաքնվել փայտե դռան հետեւում, սակայն ինքնաձիգի կրակահերթն ներթափանցել է, գրում է NEWSru.com-ը:

Երբ այնտեղ է ուղեւորվել հարեւանությամբ գտնվող որսորդը, Չելախը նրան էլ է կրակել:

Այնուհետեւ զինվորը եւս մեկ անգամ շրջել է տարածքում եւ յուրաքանչյուր սպանվածի գլխին եւս մեկ ստուգիչ կրակոց է արձակել:

Սպանվածներին նա պառկեցրել է մահճակալներում եւ այրել շենքը: Դրանից հետո Վլադիսլավ Չելախը լեռներ է գնացել:

Ինչպես հաստատում է դատախազության ներկայացուցիչը, Չելախի բոլոր զոհերն սպանության պահին անզեն են եղել: 9 զինծառայողներ քնած են եղել: Իսկ ովքեր արթուն են եղել, իբրեւ թե  զենքն իրենց վրա ուղղելիս դա լուրջ չեն ընդունել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ