News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի Համա քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ նախօրեին շուրջ 100 մարդ էր սպանվել, Մոսկվան դաժան եւ ստոր սադրանք է համարել, որի նպատակը ՄԱՀ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քեֆի Անանի պլանի ձախողումն է:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Համա քաղաքում, հունիսի 7-ի գիշերը ավելի քան 100 մարդ է սպանվել:

Պաշտոնական Դամասկոսի հայտարարության համաձայն, սիրիական բանակն օգնության է հասել բնակիչներին, երբ նրանց վրա են հարձակվել ահաբեկչական խմբավորումների գրոհայիններ:

«Կասկած չի հարուցում, որ որոշակի ուժեր արդեն ոչ առաջին անգամ դիմում են դաժան եւ ստոր սադրանքների` նպատակ ունենալով ձախողել Քոֆի Անանի պլանի կատարումը»,-հայտարարել է Լուկաշեւիչը: Նա ընդգծել է, որ Համայի ողբերգության պատասխանը պետք է լինի միջազգային հանրության համախմբումը Անանի պլանի շուրջ, հաղորդում է Utro.ru-ն:

«Սա նման երկրորդ հանցագործությունն է եւ ձեռագրով շատ նման է Հուլա գյուղում տեղի ունեցած ողբերգությանը»,-հավելել է Լուկաշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ