News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Հունիսի 7-ի ուշ երեկոյան Իսրայելի երկնքում հայտնվել է անհայտ լուսարձակող օբյեկտ:  Ոստիկանություն են ստացվել  մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին  երկրի բոլոր շրջանների բնակիչները:

Ոստիկանությունը կապվել էր ՑԱԽԱԼ-ի հետ` փորձելով պարզել անհասկանալի երեւույթի պատճառը, սակայն զինվորականները չեն կարողացել դա բացատրել:

Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն:

Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով  21:39-ին` Աստրախանի շրջանում:

Անսովոր երկնային երեւույթը նկատվել է նաեւ Հայաստանում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 7-ին երկրի տարբեր բնակավայրերում ժամը  21:45-ին երկնքում տեսանելի է եղել տարօրինակ երկնային երեւույթ: 

Ըստ ականատեսների` երեւույթը շատ կարճ է տեւել: Տարօրինակ երեւույթը նկատելի է եղել Երեւանում, ինչպես նաեւ Հայաստանի մարզերում:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը գործակալության հետ զրույցում ենթադրել է, որ անսովոր երեւույթը բալիստիկական հրթիռի հետք է:  Նա նաեւ ենթադրել է, որ հրթիռի փորձարկումները կարող է կատարած լինել հարեւան Իրանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ