News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւան-Արմավիր ավտոճանապարհի  27-րդ կմ-ին, այսօր` հունիսի 8-ի գիշերը ավտովթար է տեղի ունեցել Արշալույս գյուղի մոտ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս  չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 32 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը:

Պատահարի հետեւանքով վարորդ` 36-ամյա Երվանդ Առաքելյանը եւ ուղեւոր` 37-ամյա Արթուր Ծատուրյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել Վաղարշապատի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ