News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ին, ժամը 14.00-ին,  ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 69-ամյա մի կնոջ, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կինը խոստովանել է, որ հեռախոսը գողացել է:

Հունիսի 7-ին, ժամը 15.30-ին,  մի աղջկանից հաղորդում է ստացվել, որ մայիսի 30-ին,  ժամը 20.30-ին իր 120 հազար դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը թողել է Հ. Քոչարի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» դեղատան տաղավարի վրա ու հեռախոսը գողացել են:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ