News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկնարկած գարնանային զորակոչի երկարաձգման շուրջ մտահոգություններն անտեղի են, քանի որ  այդ կերպ 12-րդ դասարանցիներին ԲՈՒՀ ընդունվելու հնարավորություն է տրվում: Այդ մասին` հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Ըստ Հարությունյանի` քննությունների արդյունքների ամփոփումից հետո նրանց մեջ կլինեն այնպիսիք, ում տարկետման հնարավորություն կտրվի: Կրթության եւ գիտության նախարարությունը մինչեւ հուլիսի 15-ը պարտավորված է ներկայացնել այդ զորակոչիկների ցուցակը:

Ինչ վերաբերում է  բնակավայրին մոտ ծառայության շառավղին, որը նախկինում սահմանված էր 100 կմ-ը, ապա այժմ, ըստ բանախոսի,  երկարաձգված է մինչեւ 150 կմ. « Դա պայմանավորված է առավել ռացիոնալ տեղաբաշխման անհրաժեշտությամբ»:

Փոփոխություն կա նաեւ այս արտոնությունից օգտվելու գործընթացում: « Եթե նախկինում դրանից օգտվում էին միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները` առանց որեւէ նախապայմանի, օրենսդրական փոփոխությունից հետո այդ արտոնությունից կօգտվեն միայն չափահաս քույր կամ եղբայր չունեցող միակողմանի ծնողազրուրկ զորակոչիկները»-ասաց Հարությունյանը:

Նա նաեւ նշեց որ բնակչության շրջանում անհիմն անհանգստություններ կան ենթադրյալ «հավաքների» պատճառով: Մինչդեռ դրանք պահեստազորում հաշվառված զինապարտների պլանային զորահավաքային միջոցառումներ են, որոնք որեւէ իրադարձությունների հետ կապված չեն, եւ այս հարցի շուրջ այլ մեկնաբանություններն անտեղի են:

«Զորահավաքներին մասնակցելուց չի կարելի հրաժարվել, քանի որ դա քաղաքացիական պարտականություն է, որ երբեմն երկու օրվա մեջ է սահմանափակվում: Խնդիրն այն է, թե անհրաժեշտության դեպքում որքանով են զորամասերը կամ զինվորականները պատրաստ համալրում իրականացնելու, ինչ ժամկետներում»,- ասաց Հարությունյանը, հավելելով, որ դա սովորական գործընթաց է եւ իրականացվում է բոլոր երկրներում, բոլոր բանակներում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ