News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում իրականացված դիվերսիոն գործողությունները Ադրբեջանի՝ ղարաբաղյան հակամարտության  կարգավորման հարցում որդեգրած քաղաքականության դրսեւորումն  էր: Այդ մասին, այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Մինչդեռ, ըստ Հարությունյանի, Ադրբեջանը որդեգրել է մաքսիմալիստական ծայրահեղ մոտեցում`բանակցային գործընթացում  կիրառելով ուժի դիմելու սպառնալիք: «Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններին լրջություն հաղորդելու համար սահմանում ստեղծում է լարվածություն: Դա քաղաքական նպատակ հետապնդող գործողություն է, շանտաժի քաղաքականություն: Դա շատ հանդուգն դեմարշ էր, նրանք ձգտում են ճնշում գործադրել, որ հունիսի 18-ին Փարիզում նախատեսված արտգործնախարարների  եւ Մինսկի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ճնշում ապահովեն՝ խնդիրների քննարկումը իրենց համար նպաստավոր  հունով տանելու համար»:

Հարությունյանը նշեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը, սադրելով այս միջադեպը, հույս ուներ վախի, խուճապի, անհանգստության տրամադրություն հարուցել մեր հասարակության մեջ՝ հակառակ ազդեցությունը ստացվեց:

Տպել
Ամենաշատ