News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Մալաթիայի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս, այսօր` հունիսի 8-ին, ժամը 08.30-ին, Օտյան փողոցի թիվ 20 տան մոտից բերման են ենթարկել 27-ամյա Սամվել Հ.-ին եւ 40-ամյա, նախկինում դատված Արա Խ.-ին:  Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` վերջինիս մոտ հայտնաբերվել եւ առգրավել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա են 5 պոլիէթիլենային տարաներ` լցված թմրանյութի նմանվող հեղուկներով: Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ