News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանի 40 ամյակին նվիրված միջոցառմանը: Մշակութային այս օջախն իր տեսակով միակն էր Խորհրդային միության ողջ տարածքում: Չորս տասնամյակ անցած, բայց իր ավանդույթներին հավատարիմ մնացած թանգարանի ծննդյան տարեդարձը նշվել է յուրովի` օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ շնորհավորանքներով, ծննդյան տորթով ու խորհրդանշական 40 մոմերով:

Միջոցառման շրջանակում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը, արխիվային նյութեր, թանգարանի հիմնադիր, արվեստտագետ  Հենրիկ Իգիթյանին ու թանգարանին նվիրված հոդվածներ ու հին պաստառներ: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:

Թանգարանի ներկայի ու ապագայի մասին լրագրողների հարցերին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ եւս շնորհավորել է Ժամանակակից արվեստի թանգարանին` հոբելյանի կապակցությամբ ու վստահեցրել, որ քաղաքապետարանի ենթակայության մշակութային այս օջախը եւս մշտական ուշադրության կենտրոնում է եւ ըստ այդմ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական:

Տպել
Ամենաշատ