News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Այսօր` հունիսի 8-ին, վարչական դատարում կայացվել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանի, ապամոնտաժման բրիգադի անդամներ Կարեն Շիկոնյանի եւ Կարո Եղնուկյանի գործով դատավճիռը` ապամոնտաժման ժամանակ ոստիկաններին չենթարկվելու եւ արգելափակոցները շրջանցելու մեղադրանքով:

Դատավոր Աղասի Դարբինյանը որոշել է բավարարել ոստիկանության հայցը եւ Մանվել Սարգսյանին ու Կարեն Շիկոնյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկել վարչական պատասխանատվության՝ 50 հազար դրամի չափով:

Նշենք, որ դատարանում էին Մաշտոցի պուրակի բազմաթիվ ակտիվիստներ, որոնք պահանջում էին ավելի մեծ դահլիճ տրամադրել:

Դատավճռից հետո բնապահպան ակտիվիստները հենց դատարանի շենքում սկսել են փող հավաքել տուգանքը վճարելու համար: Նրանք գումար տալու առաջարկով դիմել են նաեւ ոստիկաններին, սակայն մերժվել են:

Տպել
Ամենաշատ