News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ «Հայկական ժամանակի»  թղթակցի խնդրանքով անդրադառնալով առաջիկայում իր՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու մասին լուրերին, ասել է. «Այդ մասին որեւէ տեղեկություն չունեմ, բայց այնպիսի գործեր, որ իմ մասնագիտությանը համապատասխան են, ես միշտ պատրաստ եմ իմ նպաստը բերելու»։

«Ի դեպ, Բոստանջյանը դեռ շարունակում է ԲՀԿ անդամ մնալ։ «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 19 հոդվածի 5-րդ կետի համաձայն, սակայն, ԿԲ խորհրդի անդամները չեն կարող լինել որեւէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից։ Բոստանջյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, եւ եթե իսկապես ԿԲ խորհրդի անդամ դառնա, առաջիկայում պետք է դուրս գա ԲՀԿ շարքերից»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Տպել
Ամենաշատ