News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թեեւ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, թե Թուրքիան Ղարաբաղի հարցի կարգավորման մեջ չի ընկալվում ոչ միջնորդ, ոչ է խորհրդատու, քանի որ մշտապես բացահայտ աջակցում է սադրանքներ իրականացնող Ադրբեջանին, սակայն Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն կրկին խոսել է Ղարաբաղի հարցի մասին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberx-ը, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Դավութօղլուն, ով Թուրքիայի անունից փորձում էր այսպես ասած միջնորդ դառնալ Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ, մամուլի ասուլիսի ժամանակ չի նշել, որ օրեր առաջ տեղի է ունեցել ադրբեջանական կողմից կազմակերպված սադրանք, այլ ընդամենը շեշտել է, թե ադրբեջանցի 5 «նահատակված» զինվորների մասին լուրն իրեն խիստ տխրեցրել է։

Կիպրոսի հանրապետության հյուսիսային հատվածը բռնազավթած եւ 3 տասնամյակ այդ հարցը չլուծող Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, թե անընդունելի է, որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը «բռնազավթած» են։ Դավուօղլուն կրկնել է ամեն անգամ կրկնվող «շաբլոն» խոսքերը, թե Թուրքիան մշտապես աջակցում է Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը։ «Սառեցված հակամարտություններն ամեն պահ կարող են վերածվել թեժ բախման։ Շատ կարեւոր է, որ այդ հակամարտություններն սառեցնելու փոխարեն շուտափույթ լուծման հասնեն»,-ասել է Դավութօղլուն։

Արթուր Հակոբյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ