Apple ընկերությունը նախատեսում է բջջային հեռախոսների հավելվածներ մշակողների համար նոր որոշում կայացնել, որը հնարավորություն կտա հետեւել օգտատերերի կողմից իրենց մշակումների օգտագործմանը:
Նորույթը հավասարակշռություն է ապահովում մի կողմից օգտատերերի տվյալների բազայում մշակողների շահերի եւ դրանից ստացված հասույթի, մյուս կողմից օգտատերերի մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջեւ, հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով Apple-ում իր աղբյուրները:
Apple-ի աղբյուրները նշում են, որ մշակումը ավելի լավ է պաշտպանում օգտատերերի մասնավոր շփումները, քան ներկայումս գործող տեխնոլոգիաները:
Դեռեւս նախորդ տարի Apple-ը հայտարարել էր, որ արգելափակելու է հավելվածները, որոնք մշակողներին թույլ են տալիս տվյալներ ստանալ iPhone-ի եւ iPad-ի յուրահատուկ իդենտիֆիկատորների վերաբերյալ, ինչը հնարավորություն է տալիս հետեւել , թե ինչպես է օգտագործվում սմարթֆոնը:
«Դեռեւս Apple-ն այնքան էլ ագրեսիվ կերպով չի իրականացնում այդ քաղաքականությունը»,-գրում է CyberSecurity.ru-ն: