News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքական ոստիկանության կողմից հունիս 7-ի առավոտյան KCK-ի (Քուրդիստանի համայնքների միություն, համարվում է PKK-ի քաղաքացիական կառույց) գործի շրջանակներում ձերբակալված Վանի քաղաքապետին տեղափոխել են դատարան:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Վանի ոստիկանությունում համապատասխան գործընթացից հետո Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, Բոսթանջըի քաղաքապետ Նեզահաթ Էգյունեշը, Էդրեմիթի (Արտամեդ) քաղաքապետ Աբդուլքերիմ Սայանը եւ Բաշքալեի քաղաքապետ Հեջեր Սարըհանը տեղափոխվել են դատարան։

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Facebook-ի իր էջում գրել է, թե հանդիպել է Բեքիր Քայայի եւ Նեզահաթ Էրգյունեշի հետ։ «Քաղաքապետերի վերաբերմունքը հստակ է. սա իշխող կուսակցության քաղաքական օպերացիան է՝ զուրկ իրավական հիմքերից։ Ոչ մի հարցի չենք պատասխանում»,-մեջբերել է ձերբակալված քաղաքապետերի խոսքը Օսման Բայդեմիրը։

Հայտնի էր, որ Վանի քաղաքապետն առաջիկա օրերին պիտի այցելեր Երեւան։

Նշենք, որ մինչ այս ձերբակալությունները Թուրքիայի բանտերում էր գտնվում 32 քուրդ քաղաքապետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ