News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբիական նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամին փաստաթղթեր փոխանցելու փորձի համար Լիբիայում ձերբակալվել է Միջազգային  քրեական դատարանի իրավաբան Մելինդա Թեյլորը:

ՄՔԴ-ի լիբիական ներկայացուցիչ Ահմեդ ալ Ջեհանին հայտարարել է, որ Ավստրալիայի քաղաքացուհի Թեյլորը հունիսի 8-ին` Սեյֆ ալ-Իսլամի հետ հանդիպման ժամանակ, փորձել է նրան փոխանցել ինչ-որ թղթեր, որոնք առնչություն չունեն Քադաֆիի որդու գործին եւ վտանգ են ներկայացնում Լիբիայի անվտանգությանը: Սեյֆ ալ-Իսլամի համար փաստաթղթերը փոխանցել է նրա համախոհ Մոհամեդ Իսմայիլը, որը փախուստի մեջ է:

Ձերբակալությունից հետո Թեյլորին տնային կալանքի տակ են առել, հայտնում է «lenta.ru»-ն` հղում անելով Agence France-Presse-ին:

Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆին ձերբակալվել էր Լիբիայում` 2011 թվականի նոյեմբերին պետական հեղաշրջումից հետո: Միջազգային քրեական դատարանը պահանջում է լիբիական առաջնորդի որդու հանձնումը Հաագային, սակայն Լիբիայի իշխանությունները պնդում են Սեյֆ ալ-Իսլամի նկատմամբ հայրենիքում դատն իրականացնելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ