News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բեյրութի «Էսքիզ» պատկերասրահը կազմակերպել է հանրահայտ հայ քանդակագործ  Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը: «Բեյրութի տիկնայք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են կիսաաբստրակտ բրոզե քանդակներ` կանացի կառուցվածքներով,  գորւմ է  լիբանական «The Daily Star»-ը:

60-ամյա արվեստագետը հայտնի է որպես հասարարակական  հուշարձանների քանդակագործ: Այդ ցուցահանդեսի համար նա ներկայացրել է 15 էլեգանտ բրոնզե քանդակ  եւ  5 կավե դիմանակար: Իր բրոզե աշխատանքների ոճը նա համարում է «կերպարային աբստարկցիա»:

«Ռեալիզմի ժամանակն անցել է: Ես սովորել եմ տեխնիկան, թե ինչպես ռեալիստական քանդակ անել, բայց դա կարծես հիմքն է. ես պետք է ստեղծեմ իմ սեփական ոճը»,-ասել է նկարիչը: Արվեստագետը քանդակագործություն ուսանել է Հայաստանում`մինչ 20 տարի առաջ Լիբանան տեղափոխվելը:

Բեյրութի կենտրոնում գտնվող  «Le Grey Hotel»- ում Մազմանյանի ցուցահանդեսը կտեւի մինչեւ հունիսի 17-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ