News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Բջջային հեռախոսների ֆիննական արտադրող «Nokia» ընկերության բաժնետոմսերի գինը վերջին 5 ամսվա ընթացքում որոշակի աճ է արձանագրել:  Պատճառներից մեկը ընկերության վաճառքի մասին լուրերն են:

Ինչպես փոխանցում է Bloomberg-ը,  Հելսինկիի ֆոնդային բորսայում գործարքների փակման պահին ընկերության արժեթղթերի գինը բարձրացել է 6%-ով` հասնելով 2,36 եվրոյի` մեկ հատի համար: 

«Շատ ընկերություններ են հիշատակվում որպես հնարավոր գնորդներ: Վստահ եմ, որ ինչ-որ մեկը քննարկում է այդ հնարավորությունը, թեեւ պարտադիր չէ, որ գնումը շահավետ լինի: Անգամ իմ գործընկերների շրջանում ընկերության ապագայի հարցում թերահավատություն կա»,-հայտարարել է «Canaccord Genuity»-ի վերլուծաբան Բո Նորդբերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ