News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Լրագրողուհի Օլգա Ռոմանովան Facebook-ի իր բլոգում հայտնում է  Քսենյա Սոբչակի եւ Բորիս Նեմցովի բնակարանների խուզարկման մասին:

«Քսենյա Սոբչակի մոտ խուզարկում է` ըստ Միշա Մագլովի, որին արդեն ձերբակալել են եւ տանում են  Յարոսլավլ: Նեմցովի դռան մոտ ոստիկաններ են (սակայն դռան հետեւում Բորիսը չկա)», - գրել է նա:

Այդ տեղեկությունը հաստատել է «Եժեդնեվնի ժուրնալի» գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ռիկլինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղեկատվություն էր ստացվել նաեւ, որ խուզարկություն է տեղի ունենում նաեւ Իլյա Յաշինի տանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի բնակարանի խուզարկման մասին: Նավալնին գրել էր, որ ոստիկանությունը պատրաստ էր ուժ կիրառել, որպեսզի  խուժեր նրա բնակարան:

Հունիսի 10-ին Ռուսաստանի հետաքննչական հանձնաժողովը հայտնել էր եւս 5 մարդու ձերբակալման մասին, որոնք կասկածվում են մայիսի 6-ին Մոսկվայում Միլիոնների երթի զանգվածային անկարգությունների մասնակցության մեջ:  Այդ գործով ձերբակալվածների ընդհանուր քանակը հասնում է 12-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ