News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 13-ին մեկնում է Իրան: Ինչպես հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից, այցելության ընթացքում կքննարկվեն Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդ երկրի եւ «վեցնյակի» միջեւ բանակցությունների նախապատրաստումը:

Այդ երկրի ղեկավարության հետ հանդիպումներում ուշադրության կենտրոնում կլինի իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Հյուսիսային Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում, այդ թվում շեշտը դնելով Սիրայում եւ ընդհանրապես արաբական երկրներում անցումային գործընթացների վրա:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ սպասվող այցի ընթացքում զգալի ուշադրություն կհատկացվի ԵՄ արտաքին գերատեսչության գարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի ազգային անվտանգության բարձրահույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հաջորդ հանդիպման նախապատրաստությանը, որը տեղի կունենա Մոսկվայում` հունիսի 18-19-ին, Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում միջազգային միջնորդ «վեցնյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) քաղաքական տնօրենների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ