News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում անկարգությունների հետեւանքով հարուցված գործի շրջանակներում հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակի տան խուզարկության ժամանակ հայտնաբերել են 1,5 միլիոն եվրո:

Սոբչակի բնակարան օպերատիվնիկները եկել են Բոլոտնայում տեղի ունեցած հանրահավաքից հետո բլոգում նրա գրությունից հետո:

Քսենյա Անատոլեւնան հայտարարել էր, որ ակցիային չէր եկել, քանի որ գիտեր, թե այն ինչպես կավարտվի:

Անանուն աղբյուրը  Life News-ին հայտնել է, որ բնակարանի խուզարկման ժամանակ հայտնաբերվել էր 100 հազար եվրո եւ դոլար:

Սեյֆում եղել է 1,5 միլիոն եվրո: Փողերը պահված են եղել տարբեր ծրարներով: «Նոր ընդդիմադիր ակցիայի նախօրեին ինչի համար է բնակարանում այդքան գումար պահվել, դեռեւս պետք է պարզել»,-գրում է հրատարակությունը:

Փողերով որոշ ծրարների վրա հետաքրքիր գրություններ են արված եղել, որոնք հետաքննությունը պետք է վերծանի: Նրանցից մեկի վրա նշում կա. «Կազանում միջոցառման համար 32 000»: Արդյոք խոսքը  որեւէ ընդդիմադիր ակցիայի մասին է, թե մասնավոր ելույթների, դեռեւս պարզ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ