News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում ամուսնությունները գրանցվում են ուշացումներով: Այդ մասին այսօր` հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Դրա մասին է վկայում այն փաստը, որ առաջին ծննդաբերության ժամանակ մայրերի միջին տարիքը 1-ով բարձր է կնոջ ամուսնության միջին տարիքից: «Ամուսնությունները մեծամասամբ կատարվում են, երբ երեխան արդեն ծնվել է: Եկեղեցում ամուսնանում են, բայց պետականորեն ուշ են գրանցվում»,- ասաց Ռ. Եգանյանը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ ԿարինեԿույումջյանի տեղեկացմամբ` 2012 թ. առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնության 4668 դեպք, որը 1.4%-ով գերազանցում է 2011 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (4604 դեպք):

Ամուսնալուծության դեպքերը նույնպես աճել են, սակայն ավելի նվազ տեմպերով: Այսպես` առաջին եռամսյակում գրանցվել է ամուսնալուծության 779 դեպք` 0.4%-ով ավելի, քան 2011 թ. առաջին եռամսյակում:

Տարեկան կտրվածքով Հայաստանում գրանցվում է 28 հազ. ամուսնություն:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ