News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը մտադիր է երեք տարով միանվագ դրամաշնորհի պայմանագիր կնքել նախագծման եւ շինարարության աշխատանքների համար` Լեռնային Ղարաբաղում գյուղական բնակչության խմելու ջրի կարիքները բավարարելու նպատակով:

Այս մասին հայտարարություն է տեղադրվել ԱՄՆ կառավարության Ֆեդերալ բիզնես հնարավորությունների կայքում:

Պայմանագրի շրջանակներում պետք է վերականգնվեն ջրի մատակարարման համակարգերը եւ ենթակառուցվածքը եւ աշխատանք տարվի համայնքների հետ, որպեսզի ապահովվի ջրի մատակարարման համակարգերի հետագա պատշաճ շահագործումը: Աշխատանքների համար նախատեսվող ընդհանուր գումարը 3 միլիոն դոլար է: Նախատեսվում է սկսել ԼՂՀ Մարտունիի շրջանի 7 գյուղերից, որոնց բնակչությունը կազմում է մոտ 4200 մարդ:

Նախնական հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առակցության ֆինանսավորումը իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Եվրասիայի տարածաշրջանային ծրագրի շրջանակում եւ իրականացվելու է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ