News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նոր կառավարության անդամներին որոշելու շուրջ մտորումներն ու քննարկումները դեռ շարունակվում են:

«Երկիր»-ին հայտնի դարձավ, որ քաղաքական որոշ շրջանակներում շրջանառվում է տրանսպորտի եւ կապի նախարարի նոր անուն: Ըստ որոշ լուրերի` հնարավոր է այդ պաշտոնը վստահվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Չի բացառվում, որ նա նախարարի աթոռին նստի` ՕԵԿ-ի կրծքանշանը կրծքին:

Այս դեպքում, կարծես, հաստատվում են նաեւ այն տեղեկություններ, թե նախագահի վերահսկողության ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը:

ՀՀԿ-ական որոշ շրջանակներում, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել: Նա, իհարկե, չի անդամակցի ՕԵԿ-ին, կլինի անկուսակցական նախարար:

Ի դեպ, Վարդանյանը մեր թղթակցին հայտնեց, որ ժամանակի սղության պատճառով ՕԵԿ-ի անդամագրման նոր կարգին դեռ չի ծանոթացել, եւ չբացառեց, որ եթե նոր կարգում ինչ-որ բան իրեն չբավարարի, հնարավոր է` չանդամակցի ՕԵԿ-ին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ