News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ դրամի փոխարժեքը արդեն մի քանի օր է կայունացման միտումներ է դրսեւորում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ»  թերթը:

«Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը կազմել է 413 դրամ 50 լումա: Սա կարելի է համարել որոշակի լավատեսական ազդակ, բայց վերջին շաբաթներին էլի է եղել դեպք, երբ շեշտակի արժեզրկման ընթացքում դրամը մի քանի օրով «արձակուրդ» է վերցրել եւ դրսեւորել կայունացման միտումներ: Երեկ էլ, բորսայի փակվելուց առաջ, մեկ դոլարի գինը բարձրացել է մինչեւ 413 դրամ 80 լումա: Նկատենք, որ դրամի կայունացման միտումները բավական թանկ են նստել մեզ վրա: Միայն վերջին չորս շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը մեր արտաքին պահուստներից 70 միլիոն 825 հազար դոլար է վաճառել բորսայում: Եվ դրան զուգահեռ` դրամը շարունակել է արժեզրկվել: Ուստի այս պահին դժվար է ասել, թե որքան կտեւի դրամի հարաբերական կայունությունը, եւ այդ կայունությունը արհեստական է, թե բնական: Մանավանդ որ` մինչ օրս պաշտոնապես չի մեկնաբանվել, ու պարզաբանվել, թե ինչու մայիսի 6-ից անմիջապես հետո դրամը սկսեց շեշտակիորեն արժեզրկվել, այդ ինչ կասկածելի փողեր էին հայտնվել մեր շուկայում, եւ ով էր այդ փողերը պտտեցնում»,- գրում է «Հայկական ժամանակը»։ 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ