News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բոլոր քննական առարկաներն այսուհետ կկազմակերպվեն շտեմարանային եղանակով եւ մենք կկարողանանք իջեցնել աժոտաժը: Այս մասին այսօր` հունիսի 12-ին, Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննակենտրոն այցելության ժամանակ ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նա նշեց, որ միջին միավորը այս տարի  բարձրացրել է մոտ 2,4-ով, ինչը բերում է մրցույթային անցողիկ միավորների բարձրացման: Նախարարի խոսքով` զանգվածային ընդունելությունը մեզ թույլ է տալիս ապահովել բոլորի կրթության իրավունքը, իսկ ավելի խիստ ավարտական պրոցեսը հնարավորություն է տալիս, որ հասարակություն մտնեն նվազագույն որակական շեմին համապատասխանող մասնագետներ: «Հաջորդ տարի էլ ավելի լավ կլինի եւ ընդունելության քննությունները, եւ ավարտական քննությունները: Ես շատ ուրախ եմ, որ հասարակությունը այս տարի չի ապրում ընդունելության քննություններով, այնքան բնականոն, աննկատ է այս տարի այս գործընթացը, զարմանալի է`4 տարի է` նախարար եմ, առաջին անգամ եմ տեսնում նման հանգիստ մթնոլորտ, ուրախ ծնողներ, լարվածություն չկա, ես ինքս ընդհանրապես լարված չեմ»,- նշեց նա:

Ընդհանրապես ընդունելության քննությունները վերացնելով` Արմեն Աշոտյանի կարծիքով, մրցակցությունը պետք է տեղափոխվի դպրոց, բայց այնտեղ այդ ամենը վերահսկելը շատ դժվար է, քան կենտրոնացված համակարգով: Ապագայում նախատեսվում է Հայաստանում քննությունները դարձնել առցանց:

Տպել
Ամենաշատ