Սփյուռքահայության սիրտ հանդիսացող եւ մշակույթների հանդիպման կենտրոն Լիբանանի հայկական համայնքը ականատես եղավ հայանվեր եւս մի գործի իրականացման: Լիբանանահայ Խաչատուրյան ընտանիքի նախաձեռնությամբ՝ հանձին Հարութ Խաչատուրյանի, Բեյրութում բացվել է ԳՈՀԱՐ երգարանների, երաժշտական ձեռնարկների եւ բառարանների՝ նախատիպը չունեցող հանրային գրադարանը:
Սա Հարութ Խաչատուրյանի 20 տարիների աշխատանքի արդյունքն է,որը Խաչատուրյան ընտանիքը նվիրել է այս տարի հայության համար կարեւոր երկու հոբելյաններին՝ հայկական գրատպության 500 ամյակին եւ Սայաթ Նովայի 300 ամյակին:
ԳՈՀԱՐ գրադարանի բացմանը ներկա էին Լիբանանի կառավարության անդամներ, արվեստի գործիչներ եւ գրողներ, մանակավարժներ, ուսանողներ եւ պարզապես երգարվեստի սիրահարներ,ովքեր եկել էին ներկա գտնվելու այս ազգանվեր գործին:
ԳՈՀԱՐ գրադարանը սփյուքահայ իրականության մեջ հայտնվեց հենց այն ժամանակ,երբ մարդիկ առավել էին զգում մշակութային արժեքների, հայ երգի իրական «գոհարների» ընկալման եւ պահպանման անհրաժեշտությունը:
ԳՈՀԱՐ հայտնի երաժշտախմբի հիմնադիր ու մեկենաս Խաչատուրյանն ընտանքի համար երգը հավատարիմ ուղեկից է:
Գրադարանի բացման առիթով Խաչատուրյան ընտանիքը ներկայացրել է նաեւ ԳՈՀԱՐ երգարանը, որտեղ զետեղված են բոլոր ժամանակների սիրված ու ճանաչված երգերը, որոնք մշտապես հնչել եւ շարունակելու են հնչել հայ ընտանիքներում:
ԳՈՀԱՐ գրադարանում կա ավելի քան 1400 երգարան, որոնցից ամենահինը 1833 թվականի Էջմիածնի տպագությանն է: Այստեղ այցելուները կարող են գտնել նաեւ 400 բառարաններ, որոնցից ամենավաղ տպագությունը 1749-ի Վենետիկյան հրատարակության է: ԳՈՀԱՐ երաժշտական գրադարանում հնարավոր է ինչպես կարդալ, այնպես էլ ակընդրել եւ ունկընդրել: 600 ձայնապնակները, 550 խտասկավառակները, 400 տեսասկավառակները, 250 ձայներիզները այցելուին կօգնեն ավելի ծանոթանալ հայկական մշակույթի դարավոր ժառանգությանը:
Գրադարանի այցելուները հնարավորություն ունեն նաեւ օգտվելու երաժշտական գործիքներից եւ նվագարաններից,ինչպես նաեւ համակարգիչներից՝ ուսումասիրություններ կատարելու համար:
Գրադարանում կան նաեւ հայկական մանրանկարչության օրինակներ, ձեռագիր գրքեր,Կիլիկիայի թագավորության վերաբերյալ ձեռնարկներ ու Կիլիկիո դրոշների ու դրամների հավաքածու: