News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը 347,878.49 հազար դրամ կհատկացնի` Արմավիրի, Արարատի եւ Սյունիքի մարզերում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման աշխատանքների իրականացման համար:

Մասնավորապես, կիրականացվեն հետեւյալ աշխատանքները.

Արմավիրի մարզում՝

Մարգարա համայնքի տարածքում՝

- 23 սահմանային նշանի հատվածում՝ Արաքս գետի ափի 368 մ երկարությամբ հատվածի ամրացում քարե լիցքով եւ 3 կարճապատնեշի կառուցում,

Երվանդաշատ համայնքի տարածքում՝

- 38/2-39 սահմանային նշանների հատվածում՝ Արաքս գետի ափի 580 մ ընդհանուր երկարությամբ 3 հատվածի ամրացում քարե լիցքով եւ 6 կարճապատնեշի կառուցում, 39/1-39/2 սահմանային նշանների հատվածում՝ 4 կարճապատնեշի կառուցում,

Արարատի մարզում՝

Եղեգնավան համայնքի տարածքում՝

- 7/3-7/4 սահմանային նշանների հատվածում՝ 455 մ եւ 9/1 սահմանային նշանի հատվածում՝ 108 մ երկարությամբ արգելաթմբի կատարի բարձրացում,

Լուսառատ համայնքի տարածքում՝

- Հրազդան-Արաքս կոլեկտորի եւ Արաքս գետի միացման հանգույցում նոր կամրջի կառուցում, ինչպես նաեւ 4-4/1 սահմանային նշանների հատվածում՝ 829 մ եւ 4/4-4/5 սահմանային նշանների հատվածում՝ 447 մ արգելաթմբի կատարի բարձրացում,

Սյունիքի մարզում՝

Կարճեւան համայնքի տարածքում՝

- Արաքս գետի ափի 335 մ երկարությամբ հատվածի կատարի բարձրացում ու եզրի ամրացում գաբիոնե շարվածքով, 391 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի ամրացում քարե լիցքով,

Ալվանք 1-1 պոմպակայանի տարածքում՝

- Արաքս գետի ափի 28 մ ընդհանուր երկարությամբ 2 հատվածի ամրացում քարե լիցքով:

Աշխատանքներն ընթացքի մեջ են եւ կավարտվեն հունիսի 30-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ