News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել դեկտեմբերի 21-ից 26-ը հանրակրթական, միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթական հաստատություններում, իսկ մինչդպրոցական հաստատություններում մինչեւ դեկտեմբերի 30-ը պարապմունքները դադարեցնելու մասին:

ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը հստակեցրել է, որ նման որոշումն ընդունվել է կանխարգելիչ նկատառումներով՝ հաշվի առնելով Հայաստանում խոզագրիպով հիվանդների աճը եւ սեզոնային գրիպի բռնկումը ԼՂՀ-ում: Նրա խոսքով, այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ԼՂՀ-ում վերին շրչուղիների հիվանդություններով վարակվածների թիվն աճել է 4 անգամ:

Նման իրավիճակ եղել է 2007թ., երբ կրկին ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել դպրոցական դասերը:

Միեւնույն ժամանակ նախարարն ընդգծեց, որ այսօր ԼՂՀ-ում չկա «խոզի գրիպի» պաշտոնապես հաստատված որեւէ դեպք: Իրավիճակը վերահսկվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայի արեւելքում թռչնագրիպի բռնկման պատճառով եւս 250 հազար հավ կոչնչացվի
Թռչնագրիպի նոր օջախը, որը հայտնաբերվել էր Սոսա քաղաքում, ութերորդ անգամ է գրանցվում գրեթե 1.5 տարվա ընթացքում...
Հարցում. Պատրա՞ստ ենք արդյոք գրիպի դեմ պայքարին
Հայաստանում դեկտեմբեր-հունվար ամսին գրանցվել է գրիպի, այդ թվում՝ H1N1-ի, եւ ՍՇՎ-ի լայն տարածում...
Տնից դուրս չեն գալիս, տանը խունկ են վառում. ինչպես են երեւանցիները պայքարում գրիպի վարակի դեմ
Սուր շնչառական վարակներից խուսափելու համար երեւանցիները հիմնականում դիմում են ավանդական միջոցների...
Երեւանում բացվել է ՍԾՏՀ ԽՎ սոցիալական հարցերի, մշակույթի եւ կրթության հանձնաժողո
Երեւանյան նիստին մասնակցել են ութ երկրի, այդ թվում` Թուրքիայի պատվիրակները, իսկ Ադրբեջանի պատվիրակությունն այդպես էլ չի ժամանել...
Վրաստանում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 23-ի
Հիվանդությունների եւ հասարակության առողջության վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով, մարտի 4-ին գրիպից 32 մարդ է մահացել....
Վրաստանում «խոզի գրիպի» զոհերի թիվը հասել է 22-ի
Այս տարի Վրաստանում գրիպից մահացել է 27 մարդ, որոնցից 22-ը՝ «խոզի գրիպից»...
Ամենաշատ