News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հունիսի 12-ին, երեկոյան լուրերի գլխավոր թեման եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհի Վալերի Տրիերվեյլերի թվիթը: Նա պաշտպանել է պատգամավորի թեկնածու Օլիվյե Ֆալորնիի թեկնածությունը, ով Օլանդի նախկին կնոջ` Սեգոլեն Ռուայալի մրցակիցն է: Օլանդն ու Ռուայալը 4 երեխա ունեն:

Ավելի վաղ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր Ռուայալին աջակցելու մասին: Օլիվյե Ֆալորնին, ով հրաժարվել էր հանել թեկնածությունը հօգուտ Ռուայալի, հեռացվել էր սոցիալիստների կուսակցությունից: Հունիսի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքներով` Ռուայալը Ֆալորնիին հաղթում է աննշան առավելությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, շատ հեռուստամեկնաբաններ Վալերի Տրիերվեյլերի գործողությունները որպես խանդ են որակել:  Սեգոլեն Ռուայալն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Լա Ռոշելի ընտրություններում հաղթի եւ անցնի խորհրդարան, կպայքարի Ազգային ասամբլեայի խոսնակի պաշտոնի համար, իսկ այդ պաշտոնը գրեթե ամենօրյա շփում է ենթադրում նախագահի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ