News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թունիսի նախկին նախագահ Զինա էլ-Աբիդին բեն-Ալին այսօր` հունիսի 13-ին, դատապարտվել է 20 տարվա ազատարզկման` ցուցարարների սպանության կազմակերպման համար: Դատախազությունը մահապատիժ էր պահանջել:

Երկրի նախկին նախագահի նկատմամբ դատավճիռը կայացվել է հեռակա, քանի որ նա արդեն 1,5 տարի է, թաքնվում է Սաուդյան Արաբիայում, հաղորդում է Reuters-ը:

Դատարանն արդեն մեկ անգամ չէ, որ Թունիսի նախկին նախագահի նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացնում: Նախկինում նրան մեղավոր էին ճանաչել պետական ունեցվածքի հափշտակության (35 տարվա ազատազրկում), թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության (15 տարվա ազատազրկում) եւ կոռուպցիայի եւ մեքենայությունների (16 տարվա ազատազրկում) մեջ:

Թունիսն առաջին երկիրն էր, որտեղ 2011 թվականի սկզբին հաղթեց ժողովրդական հեղափոխությունը, որի արդյունքում տապալվեց Բեն-Ալիի ռեժիմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ