News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուս հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը պատմել է, թե ինչպես են խուզարկել իր տունը: Նրանից բռնագրավել են բոլոր իրերը, որոնք կապ են ունեցել տեխնիկայի հետ, նաեւ` տնային հեռախոսը:

«Ինչ-որ  վահանակներ, հին հեռախոսներ, ամբողջ ռադիոկապը: Երեւի նրանք կարծում են, որ ես  ռադիստկա Քեթն եմ», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանին է պատմել Սոբչակը հունիսի 12-ին քննչական հանձնաժողովի հարցաքննությունից հետո, որը տեւել էր մի քանի ժամ: 

Հաղորդավարուհուն 56 հարց են տվել, որոնք հիմնականում վերաբերել են խուզարկության ժամանակ նրա տանը հայտնաբերված փողերին եւ մայիսի 6-ի Բոլոտնայա հրապարակի անկարգություններին: Նա օգտվել է  Սահմանադրության 51-րդ հոդվածից, որը թույլ է տալիս քաղաքացիներին վկայություն չտալ իրենք իրենց եւ իրենց հարազատների դեմ, եւ հրաժարվել է պատասխանել:

Սոբչակը խուզարկությունը գնահատել է որպես հաշվեհարդար, եւ վստահ է, որ իր հեռախոսը գաղտնալսվել է. քանի որ նման խոշոր գումար նա ամեն օր չի պահում իր գաղտնարանում:

Խուզարկության ընթացքում հեռուստահաղորդավարուհուն զարմացրել է իրավապահ մարմինների տարբեր պահվածքը: «Կային հաճելի տղաներ, կար մեկ նորմալ, մարդկային քննիչ: Եւ կար միանգամայն  մի այլ մարդ, ով հաճույք էր ստանում իր ցանկացած արգելքից, նրանից, որ տղամարդկանց ստիպում էր ինձ հետ զուգարան գալ: Այսինքն ես դա պետք է անեի ինքնաձիգով եւ դիմակով տղամարդու ներկայությամբ»:

Իր մոտ հայտնաբերված խոշոր գումարը նա շատ պարզ է բացատրել. «Ես լավ եմ վաստակում: Ես չունեմ  «Գազպրոմի» բաժնետոմսեր, ես քրտինքով եմ գումար վաստակում: Իսկ թե որտեղ պահել գումարը` ծրարներում, բանկաներում, դա իմ անձնական գործն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ