News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի  ծառայողները  Շենավան գյուղի մի բնակչի տան բակում կայանված չշահագործվող, «ԳԱԶ-21» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ բեռնախցիկից հայտնաբերել են պոլիէթիլենային պարկի մեջ լցված կանեփանման, սուր հոտ ունեցող, չորացված եւ մանրացված զանգված` մոտ 159.6 գ կշռով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ըստ տանտիրոջ հայտարարության՝ հիշյալ զանգվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ