News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Opera Software ծրագրային ապահովման հեղինակն, այսօր` հունիսի 14-ին, պաշտոնապես ներկայացրել է իր Opera բրաուզերի նոր` 12-րդ տարբերակը:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Opera Software-ի մամլո ծառայությունից, նորացված բրաուզերը համալրվել է մի քանի նոր գործառույթներով, մասնավորապես օգտագործողին թույլ է տալիս փոխել բրաուզերի թեմաները (themes): Opera 12 -ը ծրագրերին մուտք է ապահովում դեպի վեբ տեսախցիկներ:

Ըստ ծրագրավորողների պնդման` Opera 12-ում նշանակալիորեն բարձր է վեբ-սերֆինգի անվտանգության մակարդակը: Այժմ անվտանգության մակարդակի հատուկ պատկերման նշանի միջոցով օգտվողին ցույց է տրվում, թե ինչպիսի անձնական տեղեկատվություն է հետաքրքրում նրա այցելած վեբ կայքերում:

Ի թիվս այլ նորամուծությունների նշենք դիտարկչի փլագինների աշխատանքը առանձին գործողությունների տեսքով, արագությունը` նախկինի հետ համեմատած, ավելի են արագացել էջերի  բեռնումները, բրաուզերի մեկնարկը եւ HTML5-ի ռենդերինգը,  64-բիթանոց ճարտարապետության աջակցությունը Windows-ի եւ Mac-ի համար, նամակի աջակցությունն աջից ձախ ինտերֆեյսում եւ այլ տեղակայումներ` արաբերեն, պարսկերեն, եբրայերեն եւ ղազախերեն: Այժմ Opera 12-ը թողարկվում է 60 լեզուներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news