News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում բացահայտվել է երկրի պատմության ընթացքում դրամանենգների խոշորագույն ցանցը:

2007 թվականից հանցագործները տպել էին 350 հազար կեղծ դրամներ` 20 եւ 50 եվրո արժողությամբ: Դրամի 90 տոկոսը շրջանառության մեջ էր դրվել Ֆրանսիայում, մնացածը` հարեւան երկրներում: Կեղծ բանկնոտները, ըստ Le Matin-ի, եղել «EUA-0020C00045»-ից «EUA-0050C00067» սերիայի:

Հունիսի 12-ին եւ 13-ին ոստիկանները գործողություն են իրականացրել ֆաբրիկայում: Այն գտնվում էր Իլ-դե-Ֆրանս տարածաշրջանի Սենա եւ Մարն դեպարամենտների Մո եւ Շել քաղաքների միջեւ գտնվող փոքրիկ գյուղում: Բարձրորակ կեղծ թղթադրամները տպվում էին թվային տպիչների օգնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ