News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դամասկոսում, այսօր` հունիսի 14-ի առավոտյան, երկու պայթյուն է որոտացել: Առաջինը տեղի է ունեցել Դամասկոսի Սեյդա Զեյնաբ թաղամասում, որի հետեւանքով 14 մարդ վիրավորվել է: Երկրորդ պայթյունը գրանցվել է Իդլիբ նահանգում, որի արդյունքում վեց զինծառայող է տուժել:

Առաջին պայթյունը ավտոբուսային կանգառի մոտակայքում է եղել: «Սինհուա» գործակալությունը տեղեկացնում է, որ ականապատված ավտոմեքենայի վարորդը ցանկացել է մեքենայով ավտոտնակ մտնել, սակայն պայթյունը փողոցում է տեղի ունեցել:

Ահաբեկչության հետեւանքով տուժել են մի շարք շինություններ, ավտոտնակը, տեղի հիվանդանոցը եւ շիաների սրբավայրը` Զայնաբ դամբարանը:

Պայթյունի հետեւանքով գետնի վրա փոս է առաջացել, տասնյակ ավտոմեքենաներ վառվել են:  Պայթյունից առաջացած ալիքը  ջարդել է մի քանի տների եւ խանութների պատուհանները:

Դեպքի վայր են ժամանել ՄԱԿ-ից դիտորդներ: 

Մյուս ականապատ ավտոմեքենան պայթել է հյուսիս-արեւմտյան Իդլիբ նահանգում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել է 6 զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ