News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի Գերագույն Սահմանադրական դատարանն, այսօր` հունիսի 14-ին, մերժել է քաղաքական իրավունքների մասին օրենքի փոփոխությունները, որոնք ուղղված էին նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր զինակիցների քաղաքական մեկուսացմանը:

Այսկերպ, նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիքը կարող է շարունակել պայքարը նախագահական աթոռի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Օրենքը, որ ընդունվել էր խորհրդարանի իսլամական մեծամասնության կողմից, նախատեսում էր քաղաքական իարվունքներից զրկել նախագահին, փոխնախագահին, վարչապետին կամ Ազգային դեմոկրատական կուսակցության բարձաստիճան ղեկավարի` Մուբարաքի կառավարման վերջին 10 տարիների ընթացքում:

Եգիպտոսում նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը կայանալու է հունիսի 16-ին եւ 17-ին, դրան մասնակցելու են նախկին վարչապետ Շաֆիքն ու «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ