News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լարախաղաց Նիկ Վալենդան այսօր կքայլի Նիագարայի ջրվեժի վերեւով անցկացված  լարի վրայով: Վերջին անգամ այդ վտանգավոր  արարքն իրականացվել է 100 տարի առաջ:

Վալենդայի ելույթը կհեռարձակվի ամերիկյան ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում: Այն կդիտեն միլիոնավոր հեռուստադիտողներ: 
Նիագարայից 60 մ բարձրության վրա անցկացվել է 5 սմ տրամագծով մետաղալար: 550 մ-անոց ճանապարհը պետք է 40 րոպե տեւի, լարախաղացին կուղեկցեն փրկարար ուղղաթիռը եւ ակվալանգիստների խումբը: ABC-ի պահանջով Վալենդեն համաձայնել է  քայլն իրականացնել ապահովագրությամբ: «Կյանքում ես երբեք  չեմ ապահովագրվել: Սակայն այս անգամ ես ընտրություն չունեի», - նշել է ամերիկացին, հայտնում է NEWSru.com-ը:

Նա 6 ձեռքբերումներ ունի Գինեսի ռեկորդների գրքում:

Նիագարայի բարձրությունը 52 մ է:

1859 թվականին առաջինը Նիագարան անցել է հանրահայտ ֆրանսիացի կրկեսային լարախաղաց Ժան Ֆրանսուա Գրավելե Բլոնդենը: Նա տարիներ շարունակ զարմացրել է հանրությանը ջրվեժի վրայով զբոսանքներով: Մի անգամ նա ուսերին տարել է իր կառավարչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ