News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երեւան Ջուրը» 2012-13 թվականներին ներդրումները կրկնապատկելու է եւ 600 մլն-ից հասցնելու է 1,2 մլրդ դրամի: Այդ մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտնել է ընկերության հաղորդակցության և հաճախորդների հետ փոխհարաբերությունների գծով տնօրեն Գագիկ Մարգարյանը: Մասնավորապես, նախատեսվում է արդիականացնել բաշխիչ ցանցի դիտարկման համակարգը:

«Վեց տարում մեզ հաջողվեց ջրամատակարարման շարունակականությունը մինչեւ 94 տոկոս նախատեսված 86-ի փոխարեն: Հուսով ենք տեսանելի ապագայում ապահովել շուրջօրյա ջրամատակարարումը մայրաքաղաքում»,- ասել է Մարգարյանը:

Համակարգում կորուստները 85-ից իջել են 80 տոկոսի, թվային համարժեքով` 313-ից 252 մլն խմ-ի:

Էլեկտրաէներգիայի ծախսերը կրճատելու նպատակով ընկերությունը կրճատել է պոմպերով արտեզյան ջրերի մղումը Արարատյան դաշտում: Ներկայումս Արարատյան պոմպակայանն ընկերության համար պահեստային է, իսկ քաղաքի հարավային շրջաններ ջուր է մղվում լեռնային աղբյուրներից: Գառնիի ջուրը մղվում է Շենգավիթ եւ Էրեբունի, Արզականի ջուրը` Շենգավիթ եւ Չարբախ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ