News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնվել է անհարմար վիճակում. նա մի քանի տեղացիների հրավիրել է ճաշի, բայց ռեստորանը լքել է առանց վճարելու խորովածի համար: Ճիշտ է, ռեստորանի սեփականատերերը սկանդալ չեն բարձրացրել, նրանք պարզապես դիմել են նախագահի աշխատակազմին` խնդրելով վճարել հաշիվը:

Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 13-ին, երբ երկրի ղեկավարը գնացել է Kenny`s BBQ անվանումը կրող ռեստորան, որը գտնվում է Վաշինգթոնում` Կապիտոլիումի բլրի վրա:

Նախագահը հրավիրել է տեղի մի քանի բնակիչների` երկու զինվորականի եւ երկու վարսավիրների, որպեսզի անկաշկանդ զրույց անցկացնի իր ընտրողների հետ` Հոր օրվա նախաշեմին: ԱՄՆ-ում Հոր օրը նշում են հունիսի 17-ին, հաղորդում է Life News-ը:
Ընդհանուր առմամբ, նախագահն ու նրան ուղեկցողները կերել են ընդամենը 55,58 դոլար, սակայն բոլորն էլ լքել են ռեստորանն առանց վճարելու:

Օբամայի սխալն ուղղվել է հենց նույն օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ