News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Moody`s-ը շարունակում է իջեցնել եվրոպական բանկերի վարկանիշները: Այս անգամ գործակալությունը նվազեցրել է հինգ հոլանդական բանկերի վարկանիշը, այդ թվում` ING եւ ABN Amro բանկերի, նաեւ բելգիական KBC խմբի եւ ֆրանսիական երեք բանկերի վարկանիշը: Ընդ որում ING-ի համար կանխատեսումը «բացասական» է եղել:

Moody՝s-ի փորձագետները նվազումը բացատրում են եվրոյի գոտին Հունաստանի լքելու հնարավորությամբ, սակայն տվյալ պահին դա չի դիտարկվում որպես իրադարձությունների հնարավոր տարբերակ: Վարկանիշների նվազումը պայմանավորված է Հոլանդիայի թույլ տնտեսությամբ եւ անշարժ գույքի գների նվազմամբ:

Տուժել է եւ Ֆրանսիայի սուվերեն վարկանիշը: Հինգշաբթի ամերիկյան Edgar-Jones-ը նրա վարկանիշը նվազեցրել էր А-ցի BBB+` բացասական կանխատեսմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ