News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանն ընտրել է զարգացման ճիշտ ճանապարհ, հնարավոր է դանդաղ տեմպերով, սակայն հանրապետությունը շարժվում է ճիշտ ճանապարհով: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, եվրաինտեգրման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

Անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումը Զոհրաբյանը համարում է կայունությունը, որը, պատգամավորի կարծիքով, կշարունակվի նաեւ 2010թ.-ին: Ամենանշանալի իրադարձությունները, նրա կարծիքով, տեղի են ուենցել արտաքին քաղաքականության ոլորտում, հայ-թուրքական արձանագրություններն ու Լեռնային Ղարաբաղի գործընթացի ակտիվացումը: «Ես կարծում եմ՝ այդ գործընթացները հայկական կողմի համար բարենպաստ զարգացում են ունենալու»,- նկատեց Զոհրաբյանը:

Խոսելով ներքաղաքական իրողություններից, Զոհրաբյանը նկատեց, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները լավ դաս դարձան ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության համար՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանում նման բան էլ չի կրկնվի: «Չկա այնպիսի հարց, որը երկխոսության միջոցով քաղաքակիրթ լուծման հնարավորություն չունենա»,- ընդգծեց նա:

Խոսելով ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագա Ռուբեն Հայրապետյանի լարված հարաբերություններից, Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ Հայրապետյանի ներողությունը լիուլի բավարարել է Գագիկ Ծառուկյանին:

Զոհրաբյանը նաեւ նկատել է, որ պետք չէ քաղաքական հարթության մեջ դիտարկել ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի վերջին նիստում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի բացակայությունը: «Այստեղ քաղաքական որեւէ ենթատեքստ չկա, ուղղակի մարդիկ զբաղված էին եւ չեն կարողացել մասնակցել հանձնաժողովի նիստին»,- նշեց Զոհրաբյանը՝ հերքելով, թե Հայաստանի հարցն արտահերթ կարգով մտնելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ