News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը միայն  նախագահների հանդիպման նախապատրաստում կլինի: Այդ մասին այսօր` հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Չարժե բանակցություններից լուրջ ճեղքում ակնկալել»,- հավելել է նա:

Նրա խոսքով, Հայաստանն այդպես էլ կամք չի ցուցաբերել ղարաբաղյան հարցում իր դիրքորոշումը : «Ճշմարտությունը, եթե չես պաշտպանում, ի վերջո, մահանում է: Մենք կարող ենք հենվել ճշմարտության վրա, բայց, ցավոք, դա հետեւողականորեն չենք արել միջազգային ասպարեզում»,- ասել է փորձագետը:

Մանասյանի խոսքով, դա վերաբերում է եւ այն թեզին, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի երրորդ հանրապետության կազմում:

Նման հայտարարություններ արվել են, սակայն պարբերական բնույթ չեն կրել, այդպես էլ չդառնալով բանակցություններում հայկական դիրքորոշման օրակարգի մաս:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Փարիզում այսօր` հունիսի 18-ին, նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Որոշ տվյալներով, հանդիպման  նպատակը բարձր մակարդակի հանդիպում նախապատրաստելն է:

Ավելի վաղ Հայաստան եւ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպման ընթավքում կներկայացվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ