News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագիրը Ազգային ժողով կներկայացվի հունիսի 20-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Նրա  խոսքով՝ ծրագրի հիմնական գաղափարը մրցունակությունն է՝ մրցունակ տնտեսություն, մրցունակ ծառայությունների համակարգ  եւ մրցունակ մարդկային կապիտալ: Պատգամավորի խոսքով՝ եթե չլինեն այնպիսի շոկային ռիսկեր, ինչպես եղան նախորդ տարիներին, Կառավարությունը պատրաստ է շարունակել այն ծրագրերը, որոնք սկսվել են եւ չեն ավարտվել:

Նա, միեւնույն ժամանակ, շեշտեց, որ առանց տնտեսության մեջ գեիշխող դիրք ունեցողների չարաշահումների դեմ պայքարի, Կառավարության ծրագիրը արդյունավետ չի լինի: «Գերիշխող դիրքի առկայությունն օրենսդրորեն արգելված չէ, դատապարտվում է գերիշխող դիրքի չարաշահումը, առաջիկա տարիներին այդպիսի չարաշահումների նկատմամբ պայքարը լինելու է շատ ավելի արդյունավետ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցությունում կան տնտեսության մեջ գերիշխող դիրք ունեցող պատգամավորներ, նա մեջբերեց  օրենքից՝ նշելով, որ պատգամավորները, բացի այդ գործունեությունից, կարող են զբաղվել միայն  մանկավարաժական, դասախոսական, գիտական գործունեությամբ: Իսկ թե, օրինակ, ինչո՞վ է զբաղվում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսնայանը, ում ընտրություններում սատարել է ՀՀԿ-ն, Գագիկ Մինասյանը նշեց. «Օրենքները չեն արգելում որեւէ մեկին լինել բաժնետեր, դրանք սահմանափակում են, որ այդ բաժնետերերը տան դրանք հավատարմագրային կառավարման: Ես չգիտեմ, թե ինչ բաժնետոմսերի  է տիրապետում Սամվել Ալեքսանյանը, բայց վստահ եմ, որ նա դրանք տվել է հավատարմագրային կառավարման»:

Խնդիրների լուծման համար նա կարեւորեց  ջանքերի համադրումը եւ այդ համատեքստում վարչապետի հանդիպումները խորհրդարանական ուժերի հետ:

Գագիկ Մինսյանը ճիշտ է համարում վարչապետի՝ ՀԱԿ խմբակցության հետ չհանդիպելու քայլը, հիմնավորելով, որ եթե ընդդիմախոսն առանց լսելու, միանգամից մերժում է, ապա  այդպիսի գործելաոճն այդպիսին պատասխանի է արժանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ