News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը թույլ կտա փոքրաթիվ խմբակցություններին, մասնավորապես` Հայ հեղափոխական դաշնակցության եւ «Ժառանգության» ներկայացուցիչներին մասնակցել բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից:

Գործող կարգով` ընդդիմադիր խմբակցության անդամներից յուրաքանյուրը կարող է անդամակցել երկուսից ոչ ավելի հանձնաժողովների, ինչը նշանակում է, որ, օրինակ` 5 անդամ ունեցող ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» խմբակցությունները դուրս էին մնում երկու հանձնաժողովների նիստերից: Այս օրինագծով հնարավոր կլինի, որ այդ խմբակցության անդամները երեք հանձնաժողովների անդամ լինեն եւ մասնակցեն նիստերին ձայնի իրավունքով: Մեր տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանն առաջարկել է, որպեսզի հանձնաժողովների նիստերի ժամերը չհամընկնեն, որպեսզի ընդդիմադիրները կարողանան մասնակցել դրանց նիստերին:

Նոր օրինագիծը կքննարկվի սեպտեմբերին` ԱԺ առաջին նիստին, ինչը հնարավորություն կտա բաց չթողնել մեծ թվով նիստեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը դահլիճում առաջին վեճն է տեղի ունեցել իշխող կոալիցիայի եւ ընդդիմության պատգամավորների միջեւ: Մշտական  խորհրդարանական հանձնաժողովների ձեւավորման ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հանձնաժողովների թիվն անփոփոխ կմնա` 12: Ի պատասխան ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ուշադրություն է դարձրել, որ, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի, յուրաքանչյուր խմբակցություն պետք է ներկայացված լինի թեկուզ մեկ հանձնաժողովում:

Եթե պատգամավորները քիչ են, քան հանձնաժողովները, ապա պատգամավորները կարող են ներկայացվել 2, բայց ոչ ավելի, հանձնաժողովներում: Նշենք, որ նոր խորհրդարանում 5-ական պատգամավորներ ունեն  ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Հետեւաբար, նրանք երկուսն էլ առավելագույնը կարող են 10 հանձնաժողովում լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ