News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք են ներկայացրել հետաքննության գաղտնիքը հրապարակելու եւ  հետաքննության ընթացքին խառնվելու համար: Հայցեր են ներկայացվել նաեւ Սարկոզիի համախոհների`  հանրային կապերով նրա խորհրդական Ֆրանկ Լուվրիեի եւ ՆԳՆ-ի նախկին ղեկավար Բրիս Օրթֆեի դեմ:

Ինչպես ֆրանսիական լրատվամիջոցներին վկայակոչելով հայտնում է  «lenta.ru»-ն, դատական հայցերը ներկայացվել են հունիսի 18-ին` 2002 թվականին Կարաչիի ահաբեկչության ժամանակ զոհված ֆրանսիացի մասնագետների հարազատների փաստաբանների կողմից: Մեղադրանք ներկայացնելու պատճառ է հանդիսացել Ելիսեյան պալատի մամլո ծառայության պաշտոնական հաղորդագրությունը, որը հրապարակվել էր 2011 թվականի սեպտեմբերի 22-ին: Այնտեղ ասվում էր, որ Նիկոլա Սարկոզիի անունը  «ոչ մի կերպ չի շոշափվում» ահաբեկչության մասին գործում: 

Ըստ մեղադրող կողմի` հաղորդագրության հրապարակումը հետաքննության ընթացքին բացահայտ միջամտելու արդյունքն է, քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունը չպետք է իրազեկված լինի գործի կոնկրետ նյութերին, որի հետաքննությամբ զբաղվում են անկախ դատավորները:

«Կարաչիգեյթ» անվանումն ստացած աղմուկի հետաքննությունը Ֆրանսիայում տարվում է ավելի քան 10 տարի: Սկանդալի կենտրոնում 1990-ականներին Ֆրանսիայի կողմից Պակիստանին սուզանավեր վաճառտելու  հարցն է:

Ըստ հետաքննության տվյալների`  գործարքն ուղեկցվել է պակիստանյան միջնորդի վճարումներով: 2002 թվականի ահաբեկչությունը, որի ժամանակ զոհվել են սուզանավերի շինարարության վրա աշխատող  ֆրանսիացի 11 ինժեներներ, ըստ վարկածներից մեկի, դարձել է նախագահ Ժակ Շիրակի` վճարումների դադարեցման վրեժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ